Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
02.03.2012 | 00:00

...թե Ազգային ժողովում «ընտանյոք հանդերձ» ներկայացված Աբրահամյաններից ավագը՝ Գագիկ Աբրահամյանը, ով «Ալեքսանդր Առաջինի ու նէպի» ժամանակներից է խորհրդարանում «նստած», ամենայն հավանականությամբ, այս անգամ հրաժեշտ կտա իր «նստավայրին»: ՀՀԿ-ի համամասնական ցուցակով խորհրդարանում «բազմած» գործարարը, ըստ վերջին «սկզբունքի», միևնույն ընտրակարգով այլևս չի «ցուցակագրվի», իսկ մեծամասնական տեղերն արդեն «բախշված» են:
Ասում են նաև, թե Աբրահամյանն ինքն էլ մտադիր չէ նորից առաջադրվելու ու որոշել է լիովին «տրվել» բիզնես գործունեությանը: Թե ինչ է սպասում Աբրահամյան ընտանիքի մյուս եղբայրներին՝ ՕԵԿ խմբակցության անդամ, անկուսակցական Սերյոժա Աբրահամյանին, որը ևս համամասնական ցուցակով է ընտրված, և ԲՀԿ-ի համամասնական ցուցակով ընտրված, էլի անկուսակցական Արմեն Աբրահամյանին, դեռ հստակեցված չէ: Սակայն մեր աղբյուրը վստահեցնում է, որ Աբրահամյանների զարմը, ասում են, այսպես «չի կորչի-գնա», նրանցից մեկը կլինի վաղվա խորհրդարանում: Փողին մուննաթ:

Դիտվել է՝ 1806

Մեկնաբանություններ